Բիլարդո. «Ռեալը» հետաքրքրվում էր ինձանով, բայց չէի կարող լքել Արգենտինայի հավաքականը

Բիլարդո. «Ռեալը» հետաքրքրվում էր ինձանով, բայց չէի կարող լքել Արգենտինայի հավաքականը

Արգենտինայի հավաքականի տեխնիկական տնօրեն Կարլոս Բիլարդոն իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում պատմել է այն մասին, որ իր ժամանակ Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր իրեն տեսնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: Դա եղել է 1986 թվականին, երբ Բիլարդոն Արգենտինայի հավաքականի հետ հռչակվեց Աշխարհի չեմպիոն:

-Իսկապես, «Ռեալի» այն ժամանակվա նախագահ Ռամոն Մենդոսան եկավ Մեքսիկա, որպեսզի հանդիպի ինձ հետ: Նրանք ցանկանում էին իրենց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել ինձ: Դա ֆանտաստիկ բան կլիներ: Բայց ինձ զգուշացրին, որ ես պետք է անմիջապես պայմանագիր կնքեմ: Սակայն ես դա չարեցի, քանի որ չկարողացա հեռանալ հավաքականից: Ես չէի կարող Մունդիալի ժամանակ այդ քայլին գնալ, քանի որ իմ ֆուտբոլիստները պարզապես կդադարեին հավատալ ինձ,- ասել է Բիլարդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում