«Բարսելոնան» Հռոմի Պապին հրավիրել է «Կամպ Նոու»

«Բարսելոնան» Հռոմի Պապին հրավիրել է «Կամպ Նոու»

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկո I-ին հրավիրել է «Կամպ Նոու» մարզադաշտ’ դիտելու թիմի տնային հանդիպումը, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Ռոսելի’ նրան ուղարկած նամակում, մասնավորապես, գրված է. «Շնորհավորում եմ Ձեզ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ դառնալու կապակցությամբ: Ինձ’ որպես ակումբի նախագահի, շատ հաճելի է, որ Դուք հետաքրքրված եք ֆուտբոլով: Իմ մոր նախնիները հենց Արգենտինայից են: Դա երկիր է, որը ես շատ եմ սիրում: Ես Ձեզ հրավիրում եմ «Կամպ Նոու» մարզադաշտ, երբ Ձեզ հարմար է: Ես ցանկանում եմ, որ վայելեք մեր ֆուտբոլիստները խաղը’ ի դեմս Ձեր հայրենակիցներ Լիոնել Մեսսիի ու Խավիեր Մասկերանոյի»:

Հիշեցնենք, որ Հռոմի նորընտիր Պապը արգենտինացի է ու երկրպագում է «Սան-Լորենսո» ակումբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում