Տուրե. Ցանկանում ենք հաղթել «Ման. Յունայթեդին»
04/04/2013 19:25
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեն ամենայն լրջությամբ պատրաստվում է առաջիկա մանչեսթերյան դերբիին: Այս առիթով ֆուտբոլիստը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
«Երբ խաղում էի «Արսենալում», մասնակցություն ունեցա լոնդոնյան դերբիին: Բայց այն ժամանակ «զինագործները» չեմպիոնության համար պայքարում էին «Ման. Յունայթեդի» հետ: Այժմ էլ «Յունայթեդի» գլխավոր մրցակիցը մենք ենք: Այդ իսկ պատճառով էլ առաջիկա խաղը մեծ նշանակություն է ունենալու: Մենք մտադիր ենք զբաղեցնել առնվազն երկրորդ հորիզոնականը, դրահամար էլ հաղթանակի հասնելու համար կանենք ամեն բան»,-ասել է Կոլո Տուրեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում