«Միկայի» 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Մ-19 տարեկանների հավաքական

«Միկայի» 4 ֆուտբոլիստներ հրավիրվել են Մ-19 տարեկանների հավաքական

«Միկայի» պատանի ֆուտբոլիստներ Սարգիս Շահինյանը, Ալիկ Առաքելյանը, Պողոս Այվազյանը եւ Վլադիմիր Ուլուխանյանը հրավիրվել են Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքական: Հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ պատանիները ապրիլի 9-ին եւ 10-ին ուսումնամարզական հավաք կանցկացնեն ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հավելենք` վերջերս 17-ամյա Սարգիս Շահինյանը հրավիրվել էր նաեւ երիտասարդական հավաքական եւ մասնակցեց ազգային ընտրանու հետ ստուգողական հանդիպմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում