Կական մերժել է «Ֆլամենգո» տեղափոխվելու առաջարկը
04/04/2013 20:09
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը ցանկություն չունի վերադառնալ հայրենիք, որտեղ իր ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Ֆլամենգոն»:
Globoesporte-ն տեղեկացնում է, որ Կական Մադրիդը լքելու հնարավորություն է ունեցել. բրազիլական ակումբը պաշտոնական առաջարկով դիմել է «Ռեալին»:
«Ֆլամենգոյի» փոխնախագահ Լուիս Բապտիստան հատուկ այդ նպատակով մեկնել է Մայամի` հանդիպելու Կակայի գործակալ Բոսկո Լեյտեին, սակայն վերջինս հաղորդել է, որ ֆուտբոլիստը «Ռեալը» լքելու ցանկություն չունի:
Հավելենք` Կակայի պայմանագիրը «արքայական» ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում