Ժուլիո Սեզարը մտածում է միայն «ՔՊՌ»-ի մասին

Ժուլիո Սեզարը մտածում է միայն «ՔՊՌ»-ի մասին

«Քուինս Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարն արձագանքել է մամուլում շրջանառվող այն լուրերին, որոնց համաձյան ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Տեղեկություններ կային, որ իտալական ակումբը փորձելու էր գնել Սեզարին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

-Իմ ապագա՞ն: Ես այժմ մտածում եմ միայն «ՔՊՌ»-ի մասին: Բոլոր մտքերս և ուժերս ուղղված են Պրեմիեր լիգայում մնալու խնդիրը կարգավորելու վրա: Մեզ համար դա շատ կարևոր է,-հայտարարել  է Սեզարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում