Ռունին պատրաստ է մասնակցելու «Ման. Սիթիի» դեմ խաղին

Ռունին պատրաստ է մասնակցելու «Ման. Սիթիի» դեմ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն արդեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցելու առաջիկա մանչեսթերյան դերբիին: Այ մասին հաղորդում է Sky Sports-ը: Աղբյուրը գրում է, որ երկուշաբթի օրը կայանալիք խաղին կարող է մասնակցել նաև Ռաֆայելը: Հարցականի տակ է Նեմանյա Վիդիչ և Ջոնի Էվանսի մասնակցությանը:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն այս առիթով ասել է.

-Ուեյնը և Ռաֆան մարզվում են ընդհանուր խմբում: Երկուշաբթի նրանք պետք է պատրաստ լինեն: Վիդիչը և Էվանսը, դժվար թե, հասցնեն ապաքինվել: Թեպետ ես հույս ունեմ, որ նրանք ևս կկարողանան մասնակցել դերբիին:

Հավելենք` Անգլիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» 15 միավոր ավելի ունի «Մանչեսթեր Սիթիից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում