Մարոտտա. Ջիջի Բուֆֆոնը յուրահատուկ մարդ է, իսկական պրոֆեսիոնալ

Մարոտտա. Ջիջի Բուֆֆոնը յուրահատուկ մարդ է, իսկական պրոֆեսիոնալ

«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ջուզեպպեն Մարոտտան պաշտպանում է Ջանլուիջի Բուֆֆոնին, ում հասցեին «Բավարիայի» հետ խաղից հետո հնչեցին մի շարք քննադատություններ: Իսկ Ֆրանց Բեկենբաուերը դարպասապահին անվանեց թոշակառու:

-Ֆուտբոլային մի լեգենդի կողմից մյուսի հասցեին հնչեցրած խոսքերը չեն կարող դրական ազդեցություն ունենալ խաղի վրա: Ջիջին յուրահատում մարդ է, իսկական պրոֆեսիոնալ և երիտասարդության համար լավագույն օրինակը: Նա, անկասկած, արժանի է միայն հարգանքի,-Մարոտտայի խոսքերը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի հետ կայացած խաղում Բուֆֆոնը Դավիդ Ալաբայի հեռահար հարվածից հետո չկարողացավ անառիկ պահել դարպասը: Այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 10-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում