Հնարավոր է` Վենսան Կոմպանին տեղափոխվի «Բարսելոնա»

Հնարավոր է` Վենսան Կոմպանին տեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» ավագը, հնարավոր է, կարիերան շարունակի կատալոնական «Բարսելոնայում»:

Անգլիական լրատվամիջոցները Կոմպանիի և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի միջև տեղի ունեցած կոնֆլիկտից հետո գրում են, որ բելգիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Առավել մանրամասն տեղեկատվություն դեռևս չկա:

Կողմերի միջև առաջացած խնդիրների պատճառն այն էր, որ Կոմպանին, ունենալով առողջական խնդիրներ, մասնակցել էր Բելգիայի հավաքականի կազմում վերջին հանդիպմանը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Կոմպանին մասնակցել է 32 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում