Գվարդիոլայի դեբյուտը «Բավարիայում» կկայանա հուլիսի 14-ին
04/04/2013 23:42
Նմանատիպ
«Բավարիան» նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին:
Հանդիպումը կկայանա Ռոստոկում’ տեղի «Հանզայի» հետ ու կկրի բարեգործական բնույթ: Ստացված ամբողջ գումարը փոխանցվելու է տեղի «Ռոստոկ» ակումբին, որը ֆինանսական խնդիրներ ունի:
Հիշեցնենք’ հունվարին հայտարարվել էր, որ կատալան մասնագետի ու մյունխենյան ակումբի ղեկավարության միջև պայմանագիր է կնքվել; Ներկայիս մարզիչ Յուպ Հայնկեսը պատրաստվում է ավարտել մարզչական կարիերան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում