Հենրիխ Մխիթարյան. «Դինամոն» թող հույսեր չփայփայի

Հենրիխ Մխիթարյան. «Դինամոն» թող հույսեր չփայփայի

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը   «Դինամոյի» հետ խաղից առաջ նշել է, որ մրցակիցը չպետք է մեծ սպասելիքներ ունենա.

-Թող հույսեր չփայփայեն: Չնայած 16 միավորներին, նրանց հետ խաղերը միշտ յուրահատուկ են լինում: «Դինամոն» մեր առաջնության ամենաբարդ մրցակիցներից է: Շատ լավ ենք հասկանում այս խաղի պատասխանատվությունը: Պետք է խաղանք ոչ միայն հաճույքի, այլ նաև հաղթանակի համար:

 -Համաձա՞յն ես, որ «Դինամոյի» համար հենց այս խաղն է որոշիչ լինելու 2-րդ հորիզոնականի համար պայքարում։

– Մենք չենք մտածում` ով կլինի 2-րդը, 3-րդը կամ 4-րդը։ Մեզ միայն մեր հաղթանակներն են հետաքրքրում։ Չեմ կարող 100%-ով ասել, թե մենք բոլոր խաղերում հաղթելու ենք, քանի որ գնդակը կլոր է, և բոլորը կարողանում են ֆուտբոլ խաղալ։ Սակայն յուրաքանչյուր խաղում ամեն ինչ կանենք հաղթելու համար, – ասել է Հենրիխ Մխիթարյանը «Շախտյորի» պաշտոնական կայքի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում