8 ամենաանհեթեթ հեռացումները ֆուտբոլի դաշտից (տեսանյութ)

8 ամենաանհեթեթ հեռացումները ֆուտբոլի դաշտից (տեսանյութ)

Կլարենս Զեեդորֆ

Բրազիլիայի առաջնության շրջանակներում Կլարենսը հեռացվեց դաշտից անիմաստ կռվից հետո: Մրցավարը պնդում էր, որ նա հեռանա, բայց ֆուտբոլիստը համառորեն հակառակվում էր նրան: Մի քանի վայրկյան անց երևաց կարմիր քարտը:

Էդեն Ազար
Ազարը գնդակը ստանալու համար հարվածում է գնդակներ նետող տղային և արժանանում կարմիր քարտի:

Էշլի Վիկկերս
«Դորչեստր» –«Հավանտ էնդ ՈՒոտերլուվիլ» ընկերական խաղի ժամանակ դաշտ է ներխուժում երկրպագուն, ով մի քանի վայրկյան ազատ վազում է դաշտով: Էշլին տապալում է նրան գետնին` վերջ տալով այդ ներկայացմանը:

Դենիս Գարմաշ
Ուկրաինայի առաջնության ամենաանհեթեթ կարմիր քարտը: Գարմաշի` վնասվածք ստանալուց հետո մրցավարը չկանգնեցրեց խաղը, իսկ ֆուտբոլիստը մի քանի րոպե չկարողացավ խաղալ: Ստանալով համապատասխան օգնություն` նա դուրս եկավ նորից դաշտ և ստացավ կարմիր քարտ: Ֆուտբոլիստն այդպես էլ չհասկացավ, թե ինչու նա պետք է լքեր դաշտը: Այն հարցին, թե ինչու, մրցավարը բացատրեց.

-Նրա համար, որ առանց իմ թույլատվության դուրս եկար դաշտ:

Զորան Միրկովիչ
1999թ-ին Զորան Միրկովիչը սիմուլյացիայի համար ստացավ կարմիր քարտ:


Սերժ Բրանկո
Բրանկոյի կարմիր քարտը սադրանքի պատճառով էր:


Մարկո Առնաուտովիչ
Երբեմն մրցավարների հետ կատակները ֆուտբոլի դաշտում ավարտվում են հենց այսպես.


Էմմանուել Էմենիկե
Գրեթե անմիջապես գոլ խփելուց հետո Էմենիկեն ստանում է կարմիր քարտ` ծնողներին շնորհակալ լինելու ժեստի համար, որը մրցավարի և մյուսների կողմից ընկալվեց որպես հայհոյանք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում