Բեքհեմը դեմ չէ «ՊՍԺ»-ի հետ նոր պայմանագիր կնքելուն

Բեքհեմը դեմ չէ «ՊՍԺ»-ի հետ նոր պայմանագիր կնքելուն

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը դեմ չէ ֆրանսիական ակումբում հանդես գալ նաև հաջորդ մրցաշրջանում: Հիշեցնենք’ անգլիացին Ֆրանսիա է տեղափոխվել ձմռանը ու թիմի հետ պայմանագրով կապված է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

-Ես խոսել եմ սեփականատերերի ու մարզչի հետ: Նրանք գոհ են ինձանից, և գիտեն, թե որքան լավ եմ ինձ զգում այստեղ: Նախ պետք է հաջող ավարտել ընթացիկ մրցաշրջանը, ինչից հետո նոր որոշում կայացնել: Ես առաջվա պես մարզվում եմ ամեն օր, ինչպես և մյուս խաղացողները: Ես շատ եմ աշխատում, ու չեմ ցանկանում խնդիրներ ունենալ խաղադաշտում: Ես սիրում եմ ջանասիրաբար մարզվել, այնպես որ, ոչինչ չի փոխվել,- ասել է Բեքհեմը ESPN-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում