Կասիլյաս. Դեռ ցանկանում եմ շատ տիտղոսներ նվաճել ու երջանկացնել երկրպագուներին
05/04/2013 15:21
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ այրվում է նոր տիտղոսներ նվաճելու ցանկությունից:
Հիշեցնենք’ մադրիդյան ակումբի նախկին սպորտային տնօրեն Խորխե Վալդանոն հայտարարել էր, որ Կասիլյասը իր դիրքում մրցակից չունի:
-Ես մարտահրավերներ ունեմ. ցանկանում եմ հաղթել որքան հնարավոր է շատ տիտղոսներ, ինչը ինձ երջանիկ մարդ կդարձնի: Գիտեմ, որ «Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի երկրպագուները դրանից իրենց նույնպես երջանիկ կզգան,- ասել է Կասիլյասը:
Միաժամանակ, դարպասապահը նշել է, որ չի պատկերացնում իր կյանքը առանց ֆուտբոլի: Նրա խոսքերով, ինքը կապված կմնա այդ սպորտաձևի հետ նաև այն ժամանակ, երբ խաղակոշիկները կախի մեխից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում