«Չելսին» Շյուռլեի համար կառաջարկի 12 մլն. ու Դե Բրեյնին
05/04/2013 15:39
Նմանատիպ
«Չելսին» շարունակում է պայքար մղել «Բայերի» կիսապաշտպան Անդրե Շյուռլեին գնելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ ամառ գերմանացիները հրաժարվեցին իրենց խաղացողին բաց թողնել «Չելսի», իսկ վերջինս Անդրեի համար առաջարկում էր 25 մլն. եվրո: Այդ ժամանակ լևերկուզենյան ակումբը պարզապես չկարողացավ ֆուտբոլիստին արժանի փոխարինող գտնել:
Այժմ լոնդոնցիները Շյուռլեի համար առաջարկում են ոչ միայն գումար, այլև «Վերդերում» հաջող ելույթ ունեցող Կևին Դե Բրեյնին, ով այս մրցաշրջանում անցկացրած 27 խաղում իր հաշվին 6 գոլ է գրանցել:
Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, «արիստոկրատները» կառաջարկեն 12 մլն. եվրո և բելգիացի Դե Բրեյնին, ով դեմ չէ Լևերկուզենում հանդես գալուն, քանի որ այն հաջորդ տարի հանդես է գալու Չեմպիոնների լիգայում’ ի տարբերություն բրեմենյան ակումբի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում