«Բարսելոնա». Մեր բախտը մրցավարների առումով չի բերում
05/04/2013 15:56
Նմանատիպ
«Բարսելոնայի» մամուլի քարտուղար Տոնի Ֆրեյշան մեկնաբանել է «ՊՍԺ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ մրցավարական գործողությունները: Հիշեցնենք, որ այդ խաղում Զլատան Իբրահիմովիչը գրավեց իր նախկին թիմի դարպասը բացահայտ խաղից դուրս իրավիճակից, սակայն գլխավոր մրցավար Վոլֆգանգ Շտարկը հաշվեց գոլը:
«Կարծում եմ` այս ամենից հետո բոլորին պարզ է, որ վերջին շրջանում մցավարնեևրի առումով մեր բախտը չի բերում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ բարդ է դատել Չեմպիոնների լիգայի խաղերը, սակայն մեզ անհանգստացնում այն որ, մրցավարը պարզապես չգիտեր խաղի կանոնները»,-Ֆրեյշայի խոսքերը մեջբերել Sport.es-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում