ՖԻՖԱ-ն դեռ չգիտի` ինչպես պայքարել ռասիզմի դեմ

ՖԻՖԱ-ն դեռ չգիտի` ինչպես պայքարել ռասիզմի դեմ

ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի կարծիքով ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ռասիզմի դրսևորումները կանխելու թիմերից միավորներ հանելը խելամիտ որոշում չէ: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Բալտերն ասել է.

-Պետք է ինչ-որ բան անել: Բայց եթե մենք ասենք, որ ռասիզմի դրսևորումների հետևանքով տեղափոխվում են հանդիպումները, հանվում են միավորներ, կլինեն այնպիսի երկրպագուներ, ովքեր միտումնավոր կդիմեն նման գործողությունների: ՖԻՖԱ-ն զբաղվում է այս խնդրի դեմ պայքարելու ավելի խելամիտ որոշումներ փնտրելով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում