Էլ Շարավի. «Միլանի» նպատակը առաջնությունում երկրորդ տեղն է

Էլ Շարավի. «Միլանի» նպատակը առաջնությունում երկրորդ տեղն է

Էլ Շարավին խոսել է իր թիմի` ներկա պահի առաջնային նպատակից, այն է մրցաշրջանի ավարտին Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականի զբաղեցումը: Նշենք, որ այս պահին «Միլանն» ընթանում է երրորդ տեղում` 2 միավորով զիջելով «Նապոլիին»:

-Առաջնության նպատակը երկրորդ հորիզոնական է: Եթե մենք սխալներ թույլ չտանք և ինքնավստահ լինենք մնացած խաղերում, ապա կկարողանանք հասնել մեր նպատակին,-ասել է Շարավին` հավելելով.

-Ինձ բնավ չեն հետաքրքրում մյուս ակումբները, անգամ նրանք, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում