Կարանկա. Մեզ վարձատրում են ոչ թե Պեպեի, այլ լավագույնների համար

Կարանկա. Մեզ վարձատրում են ոչ թե Պեպեի, այլ լավագույնների համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան «Լևանտեի» հետ խաղից առաջ պաշտպան Պեպեին վերաբերող հարցերին է պատասխանել: Պորտուգալացին վերջերս իր տեղը Վարանին է զիջել.

-Այն, որ Պեպեն պահեստայինների նստարանին է նստում և նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ է խաղում, մարզչի աշխատանքն է: Հենց դրա համար էլ մենք աշխատավարձ ենք ստանում: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ խաղի համար դաշտ դուրս բերենք 11 լավագույններին: Ֆուտբոլիստները գիտեն, որ միշտ անկեղծ ենք: Նրանք գիտեն նաև, որ հիմնական կազմում հայտնվելը հեշտ է, վերադառնալը` բարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում