Անելկան ընտանեկան խնդիրների պատճառներով չի մասնակցի «Պեսկարայի» հետ խաղին

Անելկան ընտանեկան խնդիրների պատճառներով չի մասնակցի «Պեսկարայի» հետ խաղին

«Յուվենտուսի» հարձակվող Նիկոլյա Անելկան չի մասնակցի Ա Սերիայի 31-րդ տուրի «Պեսկարայի» հետ տնային հանդիպմանը: 34-ամյա ֆրանսիացի հարձակվողը, ով ազգային առաջնության շրջանակներում դաշտում անցկացրել է ընդամենը 19 րոպե, մարզչական շտաբի թույլտվությամբ լքել է թուրինյան ակումբի ճամբարը ընտանեկան խնդիրների պատճառներով:

Ապրիլի 6-ին Իտալիայի ներկայիս չեմպիոնին չեն կարողանա օգնել նաև որակազրկված Անդրեա Բարցալյին ու Ջորջիո Կյելլինին: Հիմնական կազմում չի լինի նաև Ջիանլուիջի Բուֆֆոնը, ով հիվանդացել է հարբուխով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում