ՀՀ սուսերամարտի պատանիների հավաքականը հանդես կգա Խորվաթիայում

ՀՀ սուսերամարտի պատանիների հավաքականը հանդես կգա Խորվաթիայում

Հայաստանի պատանեկան հավաքականը կմասնակցի սուսերամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որը կայանալու է ապրիլի 6-10-ը Խորվաթիայի Պորեջ քաղաքում:

Հավաքական թիմի կազմում հանդես են գալու ճկասուսերակիրներ Մայքլ Հովհաննիսյանը և Էմիլ Դանիելյանը, ինչպես նաև խոցասուսերակիրներ Էդուարդ Հովիկյանը, Արթուր Քոչարյանը և Լիլիթ Էվոյանը:

Մայքլ Հովհաննիսյանը արդեն Պորեջում է, որտեղ մարտի 29-ից մասնակցում է սուսերամարտի միջազգային հավաքին: Մ. Հովհաննիսյանն իրեն բավականին լավ է դրսևորել նաև այս տարվա փետրվարին Բուդապեշտում կայացած պատանիների և երիտասարդների առաջնության ընթացքում՝ 100 մասնակիցների մեջ գրավելով 22-րդ տեղը::
Հավաքականի մյուս անդամ ճկասուսերակիր Էմիլ Դանիելյանը 2012թ. Երևանյան միջազգային մրցաշարի հաղթողն է: Լիլիթ Էվոյանը և Էդուարդ Հովիկյանը 2013թ. Հայաստանի երիտասարդների չեմպիոններն են, իսկ Արթուր Քոչարյանը՝ երրորդ մրցանակակիրը:

Տեղեկացնում է MSY-լրատվական բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում