Գունդողան. Ցանկանում եմ նոր պայմանագիր կնքել «Բորուսիայի» հետ

Գունդողան. Ցանկանում եմ նոր պայմանագիր կնքել «Բորուսիայի» հետ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գունդողանը պատրաստ է երկարաձգել իր ներկայիս պայմանագիրը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Ֆւոտբոլիստը ընդգծել է, որ շնորհակալ է ակումբին’ իր ֆուտբոլային զարգացման համար:

-Ես պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Ես պարտական եմ «Բորուսիային»,- ասել է ֆուտբոլիստը:

Նշենք’ Գունդողանի ներկայիս պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ գործում է մինչև 2015 թվականը: Ակումբի սպորտային տնօրեն Միխաիլ Ցորկը վերջերս նշել էր, որ այս ֆուտբոլիստի հետ իրենք երկարաժամկետ ծրագրեր ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում