Հայնկես. Ռիբերին պետք է կառավարի իր էմոցիաները

Հայնկես. Ռիբերին պետք է կառավարի իր էմոցիաները

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը քննադատել է թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Մարզչի քննադատությունը կապված է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ առաջին հանդիպման հետ: Հիշեցնենք’ դրվագներից մեկում ֆրանսիացի խաղացողը շատ կոպիտ խախտում թույլ տվեց հյուրերի կիսապաշտպան Արթուրո Վիդալի նկատմամբ: Ռիբերին նույնիսկ դեղին քարտ չստացավ, չնայած շատերը կարծում են, որ նա արժանի էր նույնիսկ հեռացման:

-Այն, ինչ արեց Ռիբերին, պարզապես աննպատակ էր: Նա պետք է մտածի այդ մասին: Նա պետք է կարողանա կառավարել իրեն ու իր էմոցիաները,- ասել է Հայնկեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում