«Բարսելոնան» Պիկեի կողքին տեսնում է Սերխիո Ռամոսին

«Բարսելոնան» Պիկեի կողքին տեսնում է Սերխիո Ռամոսին

Mundo Deportivo պարբերականը այսօր տեղեկություն է տարածել, որ «Բարսելոնան» ցանկանում է իր շարքերը համալրել «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի օգնությամբ:

Ինչպես հայտնի է, կատալոնական թիմը խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում, քանի որ Կառլես Պույոլը շատ հաճախակի է վնասվածքներ ստանում, իսկ Մասկերանոն ոչ միշտ է կարողանում պատշաճ կերպով փոխարինել նրան: Ահա և այս ամենը ստիպել է նրանց ուշադրությունը սևեռել Ռամոսի կողմը, ով կարող է հիանալի զույգ կազմել Խերարդ Պիկեի հետ:

Տեղեկացվում է, որ այս պահին կողմերի միջև բանակցություններ դեռ չեն կայացել, սակայն «Բարսելոնան» ուշադրությամբ հետևում է Մադրիդում տեղի ունեցող զարգացումներին: Խոսվում է այն մասին, որ իսպանացի պաշտպանը լավ հարաբերությունների մեջ չէ Ժոզե Մոուրինյոյի հետ, իսկ վերջինս էլ կմնա մադրիդյան թիմում, եթե այնտեղից հեռանա Ռամոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում