«Ակտոբեն» ոչ-ոքի խաղաց. Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

«Ակտոբեն» ոչ-ոքի խաղաց. Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ղազախական «Ակտոբեն», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, այսօր երկրի առաջնության 4-րդ տուրում մրցակցի հարկի տակ ոչ-ոքի’ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը «Իրտիշի» հետ:

Մեր հավաքականի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նշենք’ «Ակտոբեն» այս պահին ունի 8 միավոր ու մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում