ՖԻՖԱ. Աշխարհի առաջնությանը ընտրական խաղերը պայմանավորված չեն եղել
06/04/2013 16:02
Նմանատիպ
ՖԻՖԱ-ի անվտանգության ղեկավար Ռալֆ Մուտշկեն նշել է, որ Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլում կայացած 500 հանդիպումներից և ոչ մեկը պայմանավորված բնույթ չի կրել:
-Մենք որևէ հիմքեր չունենք կասկածելու, որ այդ խաղերից որևէ մեկը արդար չի եղել,- ասել է նա’ ավելացնելով, որ ՖԻՖԱ-ն վստահ է նաև ընտրական այլ մրցաշարերի խաղերի’ ազնիվ պայքարում անցնելու մեջ:
Բացի դրանից, նա նաև անդրադարձել է Ինտերպոլի հսկողության տակ վերցված 680 հանդիպումների փաստին, որոնց թվում կան նաև Աշխարհի առաջնության խաղեր: «Հետաքննությունը կապված է ավելի վաղ կայացած խաղերի, այլ ոչ թե ներկայիս ընտրական փուլի հետ»,- ասել է Մուտշկեն AP-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում