Հայնկես. Չեմպիոնության տոնումը դեռևս օրակարգում չէ
06/04/2013 16:10
Նմանատիպ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը վճռական է տրամադրված’ չեմպիոնական տիտղոսը նվաճել արդեն Ֆրանկֆուրտում: Դրա համար մյունխենցիները պետք է հաղթեն «Այնթրախտին» ու այդպիսով անհասանալի դառնան մրցակիցների համար:
-Մենք հնարավորություն ունենք արդեն հիմա հաղթելու առաջնությունն ու ավարտելու աշխատանքը: Եթե կարողանանք հաղթել առաջնությունը ռեկորդային ժամանակում, ապա շատ ուրախ կլինենք այդ ձեռքբերման համար, քանի որ թիմը ամբողջ տարի աշխատում էր դրա համար: Սակայն տոնելը դեռևս բացակայում է մեր օրակարգում: Մեր առջև դեռ այլ նպատակներ կան այս մրցաշրջանում,- ասել է Հայնկեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում