Նորայր Գյոզալյանի գոլը հաղթական էր «Իմպուլսի» համար

Նորայր Գյոզալյանի գոլը հաղթական էր «Իմպուլսի» համար

Այսօր մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրը: Դիլիջանի «Իմպուլսը» հյուրընկալել էր Երևանի «Բանանցին»:

Այս խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 64-րդ րոպեին Նորայր Գյոզալյանի խփած գնդակը հաղթական էր դիլիջանյան ակումբի համար:

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Իմպուլսն» ունի 54 միավոր, իսկ «Բանանցը» մնաց 26 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում