«Բավարիան» հաղթեց «Այնտրախտին» և հռչակվեց Գերմանիայի չեմպիոն (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց «Այնտրախտին» և հռչակվեց Գերմանիայի չեմպիոն (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության արդեն 28-րդ տուրում ապահովեց չեմպիոնական տիտղոսը:

«Այնտրախտի» հետ մրցավեճում 52-րդ րոպեին Բաստիան Շվայնշտայգերի խփած գոլը հաղթական և չեմպիոնական էր մյունխենցիների համար: Խաղի հաշիվը դեռևս առաջին խաղակեսի 27-րդ րոպեին կարող էր բացել Դավիդ Ալաբան, սակայն վերջինս չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոց հարվածը:

«Այնտրախտ»-«Բավարիա»` 0:1

Նշենք, որ «Բավարիայի» համար Բունդեսլիգայում սա 23-րդ չեմպիոնական տիտղոսն էր: Դե ինչ, մյունխենցիներն այժմ հանգիստ կարող են կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի մրցելույթների վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում