Global Sports. «Ռեալը» Հենրիխ Մխիթարյանի համար կառաջարկի 15 մլն եվրո
07/04/2013 00:04
Նմանատիպ
Երեկ որոշ ուկրաինական լրատվամիջոցներ տեղեկություններ հրապարակեցին, որոնց համաձայն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Այժմ էլ ռուսական euro-football.ru-ն, հղում անելով Global Sports-ին, գրում է, որ հայ ֆուտբոլիստի համար «արքայական» ակումբը պատրաստ է առաջարկել 15 մլն եվրո և 4 տարվա պայմանագիր:
Հավելենք` Մխիթարյանի պայմանագիրը «հանքափորների» հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը, սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի անգլիական ակումբներ, այդ թվում շատ է խոսվում «Լիվերպուլի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում