Կլոպ. Ի սրտե շնորհավորում եմ «Բավարիային»

Կլոպ. Ի սրտե շնորհավորում եմ «Բավարիային»

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը շնորհավորել է Մյունխենի «Բավարիային»` առաջնության ավարտից 6 տուր առաջ չեմպիոնական տիտղոսն ապահովելու կապակցությամբ: Goal.com-ի հետ զրույցում Կլոպն ասել է.

-Այս անգամ «Բավարիան» ամեն ինչ ճիշտ արեց: Մյունխենյան ակումբը պարզապես ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում: Թիմը հնարավորություն ունի մտնելու համաշխարհային ֆուտբոլի պատմություն` իր փայլուն ելույթների շնորհիվ:

Ի սրտե շնորհավորում եմ «Բավարիային» հաջողության կապակցությամբ: Հույս ունեմ, հաջորդ մրցաշրջանում մեզ կհաջողվի կրճատել այս տարբերությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում