Լամ. Մի քանի բաժակ գարեջուր հաստատ կխմենք
07/04/2013 00:43
Նմանատիպ
«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամն «Այնտրախտին» նվազագույն հաշվով հաղթելուց և Գերմանիայի առաջնության չեմպիոն հռչակվելուց հետո նշել է, որ հաղթանակը կտոնի մի քանի բաժակ գարեջուր ըմպելով:
-Մենք այսօր ցանկանում էինք անպայման հաղթել, շարունակել մեր հաղթական ընթացքը և դառնալ չեմպիոններ: Մի քանի բաժակ գարեջուր այսօր հաստատապես կխմենք:
Սակայն մրցաշրջանը շարունակվում է, և մենք ունենք այլ նպատակներ ևս, ցանկանում ենք սահմանել մի քանի նոր ռեկորդ: Մենք արժանի էինք այս չեմպիոնությանը,-ասել է Լամն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում