Տորրես. Գոլերս օգնեցին «Չելսիին» մեկ ոտքով կիսաեզրափակչում լինել

Տորրես. Գոլերս օգնեցին «Չելսիին» մեկ ոտքով կիսաեզրափակչում լինել

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը ուրախ է, որ կրկին գոլեր է խփում.

-Շատ ուրախ եմ, որ կարողացա երկու անգամ գոլ խփել: «Ռուբինին» խփած գոլերս օգնեցին «Չելսիին» մեկ ոտքով Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում լինել:

Բացի այդ ես ուրախ եմ, որ նորից խաղը հիմնական կազմում սկսեցի: Վերջին շրջանում ես այնտեղ տեղ չունեի և եթե դաշտ էի դուրս գալիս, վատ էի խաղում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում