Մյուլերը չի շտապում տոնել չեմպիոնությունը

Մյուլերը չի շտապում տոնել չեմպիոնությունը

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը «Այնտրախտին» նվազագույն հաշվով հաղթելուց և Գերմանիայի առաջնության չեմպիոն հռչակվելուց հետո նշել է, որ դեռ վաղ է թուլանալու համար.

-Մի փոքր տարօրինակ զգացողություն է այսքան շուտ չեմպիոն դառնալը: Մենք սակայն գիտեինք, որ դա կարող է տեղի ունենալ: Սա հիասքանչ պահ է, քանի որ մեր ջանքերն իզուր չանցան: Առջևում այլ նպատակներ ունենք, դրա համար էլ թուլանալ պետք չէ, իսկ տոնել` դեռ կհասցնենք: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում