Ալեգրի. Միայն Մեսսին կարող է մրցաշրջանում 40-50 գոլ խփել

Ալեգրի. Միայն Մեսսին կարող է մրցաշրջանում 40-50 գոլ խփել

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարծում է, որ որևէ սարսափելի բան չկա նրանում, որ Ստեֆան Էլ Շարավին վերջին 13 խաղում միայն երկու գնդակ է խփել.

-Միայն մեկ ֆուտբոլիստ կա, ով մրցաշրջանում 40-50 գոլ է խփում ու այդ ֆուտբոլիստը խաղում է «Բարսելոնայում»: Էլ Շարավին մրցաշրջանի առաջին կեսում 16 գոլ է խփել, դա նորմալ է:

Բալոտելլին 22 տարեկան է: Նա պոտենցիալ ունի, որի մասին ինքն էլ դեռ չգիտի: Նա պետք է փորձի դառնալ աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստներից մեկը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում