Կարանկա. Գոլերը կարևոր են, բայց ավելի կարևոր են «Ռեալի» հարձակվողների խաղն ու աշխատանքը

Կարանկա. Գոլերը կարևոր են, բայց ավելի կարևոր են «Ռեալի» հարձակվողների խաղն ու աշխատանքը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան Լա Լիգայի 30-րդ տուրում «Լևանտեի» նկատմամբ 5-1 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ մարզչական շտաբը գոհ է մնացել թիմի խաղից, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

-Այս խաղում մենք հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն էինք տվել: Պետք է նշել, որ կարող էինք խաղի ելքը վճռել շատ ավելի վաղ, սակայն երրորդ գնդակը չէր հայտնվում մրցակցի դարպասում: Իսկ «Լևանտեն» ցանկացած պահի կարող էր անակնկալ մատուցել: Ինչ վերաբերում է մեր հարձակվողներին, ապա մենք չենք կենտրոնանում նրանց խփած գոլերի քանակի վրա: Դրանք կարևոր են, բայց ավելի կարևոր են խաղադաշտում նրանց խաղն ու աշխատանքը,- ասել է Կարանկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում