Ռոնալդու. «Ռեալը» Պրեմիերան հաղթելու հնարավորություններ չունի

Ռոնալդու. «Ռեալը» Պրեմիերան հաղթելու հնարավորություններ չունի

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն չի հավատում նրան, որ մադրիդցիները կկարողանան պահպանել չեմպիոնական տիտղոսը:

-Չեմ հավատում հրաշքներին: «Ռեալը» թեորապես Պրեմիերան հաղթելու հնարավորություններ ունի, սակայն դա գործնականում հնարավոր չէ:

Մենք պետք է հաղթեինք «Լևանտեին», որպեսզի Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ վստահություն ձեռք բերեինք:

«Գալաթասարայի» հետ դիմակայությունում դեռ ոչինչ որոշված չէ: Ճիշտ է, առաջին խաղում մենք հարմարավետ առավելություն ստեղծեցինք, սակայն պատասխան մրցավեճում մրցակիցը մեզ համար ջերմ ընդունելություն չի կազմակերպի:

Ես չեմ կարող ասել, թե մենք համարվում ենք Չեմպիոնների լիգայի ֆավորիտը: Սակայն կարծում եմ, որ մենք այն հաղթելու վատ հնարավորություններ չունենք,- ասել է պորտուգալացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում