«Բարսելոնան» 40 մլն. եվրո է առաջարկում Կոմպանիի համար

«Բարսելոնան» 40 մլն. եվրո է առաջարկում Կոմպանիի համար

«Բարսելոնան» ամռանը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանիին:

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ամռանը փորձելու է պահել թիմի առաջատարներին ու գնել ևս երկու-երեք ուժեղ ֆուտբոլիստների, որպեսզի հաջորդ տարի պայքարի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Կատալոնական ակումբը կարող է խառնել իտալացի մասնագետի խաղաքարտերը:

«Բարսելոնան» վաղուց է պայքարում 26-ամյա բելգիացի պաշտպանի համար, ու նրանց չի վախեցնում նաև այն հանգամանքը, որ նախորդ տարի ֆուտբոլիստն ու ակումբը նոր վեցամյա պայմանագիր են կնքել, ինչով ավելացել է նաև Կոմպանիի հրաժարագինը, սակայն «կապտանռնագույնները» պատրաստ են նրա համար առաջարկել 40 մլն. եվրո:

Պաշտպանը դիտարկվում է որպես այլընտրանք Կառլես Պույոլին, ով շատ հաճախակի է վնասվածքներ ստանում, իսկ մի քանի տարի անց, մեծ հավանականությամբ, կավարտի իր կարիերան: Կոմպանին այս պահին բարդ հարաբերություններ ունի Մանչինիի հետ, ով զայրացել էր ֆուտբոլիստի վրա, քանի որ վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո Բելգիայի հավաքականի կազմում խաղադաշտ էր դուրս եկել: «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը կփորձի այս հանգամանքը ծառայեցնել ի օգուտ իր ակումբի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում