Ֆերգյուսոն. Եթե Մոուրինյոն վերադառնա «Չելսի», ապա պայքարը լիգայում ավելի թեժ կլինի

Ֆերգյուսոն. Եթե Մոուրինյոն վերադառնա «Չելսի», ապա պայքարը լիգայում ավելի թեժ կլինի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Պրեմիեր լիգայում իր թիմի ապագայի մասին, ինչպես նաև այն տեղեկության, որ Ժոզե Մոուրինյոն հնարավոր է վերադառնա «Չելսի»:

-Մեր կազմը ցույց է տալիս, որ մենք մոտ ժամանակներս Պրեմիեր լիգայի չեմպիոնի համար պայքարից դուրս չենք գա: Կարծում եմ’ հաջորդ մրցաշրջանում նույնպես մենք կպայքարենք հաղթանակի համար: Անկասկած, մենք բավականաչափ երիտասարդ խաղացողներ ունենք, ովքեր կարող են դրսևորել իրենց:

Հաջորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» նոր մակարդակի դուրս կգա, քանի որ մեծ գումարներ կծախսեն: Կարծում եմ’ «Արսենալի» այս կազմը ունի ներուժ, որպեսզի ավելի ուժեղ դառնա: Պետք չէ մոռանալ «Տոտենհեմին», որը վերջին տարիներին մեծ առաջխաղացում է ապրել: Եվ եթե Ժոզե Մոուրինյոն էլ վերադառնա «Չելսի», ապա պայքարը լիգայում ավելի թեժ կլինի,- ասել է Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում