Ազար. Մարդիկ Տորրեսից ամեն խաղում 10 գոլ են սպասում

Ազար. Մարդիկ Տորրեսից ամեն խաղում 10 գոլ են սպասում

«Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը խոսել է իր թիմակիցներ Ֆերնանդո Տորրեսի և Խուան Մատայի խաղից.

-Տորրեսը հավանաբար աշխարհի ամենաքննադատվող ֆուտբոլիտներից մեկն է, սակայն այդուհանդերձ շարունակում է իր աշխատանքը լավ կատարել: Մարդիկ նրանից ամեն խաղում 10 գոլ են սպասում: Մեր բախտը բերել է, որ ունենք նրան ու Դեմբա Բային, երկու բարձրակարգ ֆուտբոլիստներ:

Մատայի հետ խաղալը հաճույք է: Նա աջառնության լավագույն ֆուտբոլիստներից է: Նա այնպիսի փոխանցումներ է կատարում, իչպիսիք ոչ ոք չի կարող: Նա արժանի է տարվա լավագույն խաղացող դառնալ: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում