Բենիտես. Այս պահին կարևորն արդյունքն է

Բենիտես. Այս պահին կարևորն արդյունքն է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է «Սանդերլենդի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակը: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ մարզիչն ասել է.

-Ես ուրախ եմ թիմի համար: Հանդիպման մեկնարկը անհաջող դասավորվեց մեզ համար. հեշտությամբ մրցակցին զիջում էինք գնդակը: Առաջին խաղակեսի վերջում գոլ բաց թողեցինք, սակայն ընդմիջումից անմիջապես հետո կարողացանք բեկել հանդիպման ընթացքը: Խփեցինք երկու գոլ և խաղի ղեկը վերցրեցինք մեր ձեռքը: Այս պահին կարևորը արդյունքն է և մենք հասանք դրան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում