Մխիթարյան. Բաց թողած գոլից հետո սկսեցինք ավելի լավ խաղալ
Նմանատիպ
Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ Կիևի «Դինամոյի» հետ հանդիպման հերոսը’ խփելով հաղթական գնդակը, խոսել է խաղի մասին:
-Ամենակարևորը հաղթանակն է, չնայած որ արագ գոլ բաց թողեցինք: Դրանից հետո թիմը սկսեց ավելի լավ խաղալ, եղան պահեր, սակայն դրանք գոլով չավարտվեցին,- ասել է Հենրիխը 2+2 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
-Ցանկանում եմ շնորհավորել խաղընկերներիս, քանի որ սա հեշտ հանդիպում չէր: Պետք է ընդգծել, որ մինչ հանդիպումն էլ մենք դժվար խաղ էինք ակնկալում, հասկանալով, որ մի փոքր սխալն էլ կարող է գոլի հանգեցնել մեր դարպասին: Բայց, փառք Աստծո, կարողացանք հետագայում երկու գոլ խփել:
Խաղին նախապատրաստվելը դժվար չէր: Գիտեինք, որ եթե մտածենք մրցաշարային աղյուսակում տարբերության մասին, ապա շատ վատ կխաղանք: Միստերը մեզ լավ էր նախապատրաստել, մենք խաղին շատ լրջորեն էինք վերաբերվում ու մտածում էինք միայն հաղթանակի մասին,- ասել է Մխիթարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում