Կասիլյասը անտեսեց ու չողջունեց Դիեգո Լոպեսին (տեսանյութ)

Գնալով ավելի շատ են դառնում խոսակցություններն ու ապացույցները, որ «Ռեալի» հանդերձարանում ինչ-որ բան այն չէ: Այդ մասին խոսվում էր դեռևս մրցաշրջանի սկզբից:

Ահա և վերջին ապացույցն էլ այն դրվագն է, որը տեղի ունեցավ «Լևանտեի» հետ խաղից առաջ’ դեպի խաղադաշտ տանող ճանապարհին: Թունելում Կասիլյասը խուսափեց նայել Լոպեսի աչքերին ու, նրան չողջունելով, նախընտրեց քաջալերել Պեպեին: Հիշեցնենք’ չնայած իսպանացին ապաքինվել է, Ժոզե Մոուրինյոն շարունակում է դարպասում տեղ վստահել Լոպեսին: Հնարավոր է’ Իսպանիայում ամեն ինչ մի փոքր ճոխացնում են, բայց, միևնույն է, առանց կրակ ծուխ չի լինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում