«Բարսելոնան» մտադիր է Վալդեսին փոխարինել իսպանացի դարպասապահով

«Բարսելոնան» մտադիր է Վալդեսին փոխարինել իսպանացի դարպասապահով

Ինչպես հայտնի է, Վիկտոր Վալդեսը ամռանը հեռանալու է «Բարսելոնայից», ինչի համար էլ կատալոնական ակումբը զբաղված է նոր դարպասապահի փնտրտուքներով: Նա արդեն նշել է, որ ցանկանում է իր ուժերը փորձել այլ առաջնությունում:

El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը առաջին հերթին դիտարկելու է իսպանացի դարպասահներից մեկի հետ պայմանագիր կնքելու տարբերակը: Գլխավոր թեկնածուն համարվում է «Վալենսիայի» 26-ամյա դարպասապահ Վիսենտե Գուայտան:

«Բարսելոնայի» նշանառության տակ են նաև «Մանչեսթեր Յունայթեդից»’ Դավիդ Դե Խեան, «Լիվերպուլից»’ Պեպե Ռեյնան, «Էսպանյոլից»’ Կիկո Կասիլյան, ինչպես նաև «Օսասունայից»’ Անդրես Ֆերնանդեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում