Շաաֆը չի պատրաստվում հեռանալ «Վերդերից»
08/04/2013 11:09
Նմանատիպ
Բրեմենի «Վերդերի» գլխավոր մարզիչ Թոմաս Շաաֆը չի պատրաստվում լքել ակումբը:
Հիշեցնենք’ բրեմենցիները անհաջող մրցաշրջան են անցկացնում ու մրցաշարային աղյուսակում այս պահին ընթանում են 14-րդ տեղում: Շաաֆը այս ակումբում է աշխատում 1999 թվականից, իսկ նրա պայմանագիրը «բրեմենյան երաժիշտների» հետ ավարտվում է 12 ամիս անց:
-Ես պատրաստվում եմ «Վերդերում» մնալ ամենաքիչը մինչև ներկայիս համաձայնագրիս ավարտը: Չեմ կարծում, թե ղեկավարությունը իրեն թույլ կտա մրցաշրջանի կեսից հեռացնել մարզչին: Դա շատ անհարգալից կլինի: Եթե նրանք այլևս իմ կարիքը չունենային, ապա կասեին ինձ,- ասել է մարզիչը Bild-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում