Մանչինի. Վան Պերսին թիմում վճռորոշ դերակատարություն ունի

Մանչինի. Վան Պերսին թիմում վճռորոշ դերակատարություն ունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոսել է այսօր կայանալիք մանչեսթերյան դերբիի մասին: Այս առիթով նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ Մանչինին ասել է.

-Նրանք գնեցին վան Պերսիին, ով կարևոր գոլեր հեղինակեց: Դրա համար նրանք նվաճեցին տիտղոսը և ոչ թե լավ խաղալու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» լավ թիմ ունի, բայց հենց վան Պերսին ունեցավ վճռորոշ դերակատարություն:

Անցյալ տարի մենք նվաճեցինք տիտղոսը գոլային լավ տարբերության շնորհիվ: Արժանի էինք չեմպիոնությանը, բայց հաղթեցինք ընդամենը գնդակների տարբերության շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում