Տուրե. Վստահ եմ` «Սիթին» կդառնա ուժեղագույն ակումբներից մեկը
08/04/2013 13:38
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն այս շաբաթվա սկզբում իր թիմի հետ չորսամյա նոր պայմանագիր կնքեց, ու այժմ դրա հիմնական պատճառ համարում է նախկինում «Բարսելոնայում» աշխատած երկու պաշտոնյաներին:
-Ես վստահ եմ, որ «Սիթին» կդառնա աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը: Մարդիկ, ովքեր եկել են այստեղ’ ֆուտբոլային տնօրեն Չիկի Բեգիրիստայնն ու գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն, կառուցել են նաև «Բարսելոնան»’ պայմանագիր կնքելով հիանալի խաղացողների հետ, ինչի արդյունքում այն այժմ աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն է:
Ես վստահ եմ’ նրանք նույնը կանեն նաև «Սիթիի» հետ, ու հենց դրա համար էլ նոր պայմանագիր կնքեցի այս ակումբի հետ: Սրա համար եմ ցանկանում այստեղ մնալ երկար տարիներ ու, հնարավոր է, մինչև կարիերայիս ավարտը,- ասել է կոտդիվուարցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում