Պալլիստեր. Ֆերգյուսոնը ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին

Պալլիստեր. Ֆերգյուսոնը ցանկանում է վերադարձնել Ռոնալդուին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Պալլիստերը խոսել է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի’ «Օլդ Թրաֆֆորդ» հնարավոր վերադարձի մասին:

-Ես հաստատ գիտեմ, որ Ֆերգյուսոնը ցանկանում է նորից իր թիմում տեսնել Ռոնալդուին: Սակայն հավանականությունը, որ նա կվերադառնա Մանչեսթեր, շատ քիչ է: Առնվազն մինչև մյուս ամառ դա տեղի չի ունենա: Ընդ որում, շատ բան կախված կլինի նրանից, թե կմնա արդյոք Ժոզե Մոուրինյոն «Ռեալում», թե ոչ: Եթե նա հեռանա, ապա Ռոնալդուն էլ կարող է մտածել թիմը լքելու մասին,- ասել է Պալլիստերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում