«Արսենալը» 20 մլն. ֆունտ կառաջարկի Կասիլյասի համար

«Արսենալը» 20 մլն. ֆունտ կառաջարկի Կասիլյասի համար

Daily Star պարբերականի տեղեկություններով, «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը արժանացել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի լիակատար վստահությանը ու ակումբը ամռանը պատրաստվում է վաճառել ավագ Իկեր Կասիլյասին, որի հետ պորտուգալացին տարաձայնություններ ունի:

Իսպանացի դարպասապահի գնման գլխավոր թեկնածուն համարվում է «Արսենալը», որը ակտիվորեն նոր դարպասապահ է փնտրում: Լոնդոնցիները պատրաստ են 20 մլն. ֆունտ առաջարկել Կասիլյասի համար:

Դեռ անհայտ է, թե կկարողանա արդյոք 31-ամյա դարպասապահը վերադարձնել իր տեղը մադրիդցիների հիմնական կազմում, ու եթե Ժոզե Մոուրինյոն, հակառակ ասեկոսեների, թե կվերադառնա «Չելսի», մնա Մադրիդում, ապա շատ հավանական է, որ Իկերը չցանկանա նստել պահեստայինների նստարանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում