Ռամոս. Ուզում ենք մրցաշրջանը գավաթը ձեռքներումս փակել

Ռամոս. Ուզում ենք մրցաշրջանը գավաթը ձեռքներումս փակել

Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ անկախ մրցաշրջանի վատ մեկնարկից թիմն ի վիճակի է որևէ տիտղոս նվաճել: Հիշեցնենք, որ նրանք շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթի խաղերում, իսկ երկրի առաջնությունում 2-րդն են.

-Չնայած մրցաշրջանի թույլ մեկնարկից, հետագայում ավելի լավ խաղացինք: Ավելի նպատակասլաց ու կատարելագործվելու պատրաստ: Դարձանք թիմ, որ գնում է ուղիղ ճանապարհով: Բայց ամեն դեպքում դեռ տոնելու ժամանակը չէ, մենք դեռ ոչինչ չենք հաղթել:

Կփորձենք այսպես հավաքված գործել: Ուզում ենք մրցաշրջանը մեծ հաղթանակների ալիքով ու գավաթը ձեռքներումս փակել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում